Ուկրաինան արժանի է լինելու ՆԱՏՕ-ի կազմում․ Էրդողան

Մանրամասներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան արժանի է ՆԱՏՕ-ին անդամակցելուն, գրում են ԶԼՄ-ները։

«Մենք մի երկիր էինք, որը, միջազգային իրավունքի հիման վրա բանակցությունների միջոցով, ինտենսիվ ջանքեր գործադրեց պատերազմը դադարեցնելու համար: Մենք բոլոր տեսակի աջակցություն կցուցաբերենք Ուկրաինայի վերականգնմանը: Իհարկե Ուկրաինան արժանի է ՆԱՏՕ-ին անդամակցելուն»,- ասել է Էրդողանը:

Նա հայտարարել է հաջորդ ամիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի մասին։ Նա խոստացել է իր հետ ուղղակիորեն քննարկել գերիների փոխանակման հարցը և այն անվանել է առաջնահերթ խնդիր։

Էրդողանը նշել է, որ Թուրքիան ամեն ջանք գործադրեց՝ կանխելու Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ, և այն սկսելուց հետո հայտարարեց այս անարդար ագրեսիայի անընդունելիության մասին՝ հակասելով միջազգային իրավունքին։ Նա ցավակցություն է հայտնել պատերազմի արդյունքում ուկրաինացիների մահվան կապակցությամբ։