«Ցավոք, խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ». Փաշինյանն ասել է, որ առաջիկայում Բրյուսելում կհանդիպի Ալիևին

Մանրամասներ

Վաշինգտոնում վերջերս տեղի ունեցած Հայաստան-Ադրբեջան բանակցություններում արձանագրված առաջընթացը շոշափելի չէ, բայց որոշակի առաջընթաց կա: Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առաջիկայում Բրյուսելում նախատեսվում է իմ հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ՝ ԵՄ խորհրդի նախագահի միջնորդությամբ:

Ցավոք, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության  պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման: Հույս ունեմ առաջիկա հանդիպման ընթացքում առարկայացնել Վաշինգտոնում արձանագրված դրականը:

Բոլոր հարցերը պետք է լուծենք դիվանագիտական ճանապարհով»,-ասաց նա: