Կիրկորովը Երեւանում պարում է Արամ Ասատրյանի «Դրախտի փերի» երգի հնչյունների ներքո (վիդեո)

Մանրամասները՝ տեսանյութում

Դիմահարդար Նատալի Տոնոյանը նշել է ծննդյան տարեդարձը։ Տորթը փչելու պահին նրան մոտեցել է ռուսական էստրադայի արքա Ֆիլիպ Կիրկորովը եւ նրանք միասին պարել են Արամ Ասատրյանի հայտնի երգի հնչյունների ներքո։ «Այ սա անակնկալ է», - հրապարակումը մակագրել է Նատալին։

Նշենք, որ Ֆիլիպ Կիրոկորովը երեկ է ժամանել Երեւան։ Իր Instagram-ի Stories բաժնում նա տեսանյութ է հրապարակել, որն արվել է Հանրապետության հրապարակում։ 

«Դե ինչ։ Կրկին խոսում է Երեւանը։ Հայաստան։ Ախ, ինչպիսի գեղեցկություն։ Ես գտնվում եմ Երեւանի կենտրոնում։ Նայեք այս գեղեցկությանը։ Աստված, ինչ գեղեցիկ է։ Իմ արձակուրդները սկսվեցին այս անհավանական երկրից, այս գեղեցկագույն քաղաքից։ Ինչպիսի եղանակ, ինչպիսի հիացմունք, ինչպիսի գեղեցկություն, արձակուրդներ հարազատների ու ինձ մոտ մարդկանց շրջապատում։ Որքան հիանալի է, երբ կյանքը հիասքանչ է», - տեսանյութում ասում է Կիրկորովը։ 

Տեսանյութը Նատալի Տոնոյանի ինստագրամյան էջից