Վրաստանը պատրաստ է միջնորդ լինել Բաքվի և Երևանի միջև. Ղարիբաշվիլի

Մանրամասներ

Վրաստանը, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է միանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդական գործընթացին, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին. փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Եվս մեկ անգամ ուզում եմ հրապարակայնորեն հաստատել մեր լիակատար պատրաստակամությունը. անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք ևս մեկ անգամ միանալ երկու երկրների, մեր բարեկամների միջև գործընթացին։ Սա շատ կարևոր ուղղություն է»,- ասել է Վրաստանի վարչապետը։

Նրա խոսքով՝ Թբիլիսին «փայլուն հարաբերություններ» է հաստատել տարածաշրջանի երկրների հետ, որոնք ամրանում ու ամրապնդվում են տարբեր նախագծերի իրագործմամբ։

Ղարիբաշվիլին նշել է, որ ամեն օր ամրապնդվում է համագործակցությունը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ։