Ֆրանսիայում անկարգությունների մեջ մեծ դեր է խաղացել սոցցանցերի բովանդակությունը․ Մակրոն

Մանրամասներ

«Սոցիալական մեդիան մեծ դեր է խաղացել վերջին մի քանի օրերի շարժումներում: Հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը միջգերատեսչական ճգնաժամային հանդիպումից հետո։

«Մենք տեսել ենք, որ Snapchat-ում, Tik Tok-ում և այլ սոցիալական հարթակներում կազմակերպում են ինչպես խմբակային բռնություն, այնպես էլ նմանակված բռնության ձև, որը հեռացնում է երիտասարդներին իրականությունից՝ փողոցներ բերելով տեսախաղերի սյուժեներ»,- ըստ Թերթի՝ ասել է նա։

Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա ժամերին աշխատանք կկազմակերպվի սոցցանցային ծառայությունների հետ՝ «հեռացնելու առավել սադրիչ բովանդակությունը»։

Երկրի ղեկավարը դիմել է հարթակներին՝ հեռացնելու «զգայուն» կոնտենտները։

«Այնտեղ, որտեղ տեղին է, կբացահայտվեն նրանց ինքնությունները, որոնք օգտագործում են սոցիալական ցանցերը անկարգությունների կոչեր անելու և բռնությունը սաստկացնելու համար»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։