Մեծ Բրիտանիան առաջին անգամ «մահացու օգնություն» է ցուցաբերել Ուկրաինային. պաշտպանության նախարար

Մանրամասներ
ա

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հաստատել է, որ Մեծ Բրիտանիան առաջին անգամ «մահացու օգնություն» է ցուցաբերել Ուկրաինային։ Այս եզրը վերաբերում է պատերազմ վարելու համար օգնությանը, այսինքն՝ զենքին և ռազմական տրանսպորտին, գրում է BBC-ն:

Տվյալ դեպքում խոսքը 3615 միավոր հակատանկային զինատեսակների, հրետանային զինատեսակների խմբաքանակի, զինամթերքի, կապի միջոցների մատակարարման մասին է։ Մեծ Բրիտանիան պատրաստվում է ուղարկել նաեւ Javelin հակատանկային հրթիռների փոքր խմբաքանակ։