Մոսկվայի մարզում կամուրջների երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է

Մանրամասներ

Մոսկվայի մարզում կամուրջների և ավտոբուսային ուղիների երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է։

Այս մասին հայտնել է մարզի տրանսպորտի և ճանապարհային ենթակառուցվածքների նախարարության տելեգրամյան ալիքը։

«Մոսկովյան շրջանի կամուրջների երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է և իրականացվում է սովորական ռեժիմով։ Ներականգնվել է նաև ավտոբուսային երթուղիների շարժը»,- նշել է գերատեսչությունը։

Երեկ Մոսկվայի մարզի ղեկվար Անդրեյ Վորոբյովը տելեգրամյան իր ալիքում հայտարարել է, որ ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, իրավիճակը վերահսկում են ՌԴ իրավապահ մարմինները և ԱԴԾ-ն, ձեռնարկվում են հակաահաբեկչական միջոցառումներ։