ԿԱՐԵՎՈՐ․ Կախված ստեղծված իրավիճակից՝ Իրանը կարող է փոխել իր միջուկային դոկտրինը

Մանրամասները՝ տեսանյութում
Ահմադ Հաք-Թալաբ

Իրանի միջուկային կենտրոնների անվտանգության և պահպանության կորպուսի հրամանատարն ասել է.

«Երկրի միջուկային կենտրոնները լիովին անվտանգ են, Սիոնիստական ​​ռեժիմի սպառնալիքը Իրանի միջուկային կենտրոններին թույլ է տալիս վերանայել և շեղվել հռչակված միջուկային քաղաքականությունից և նկատառումներից»:

Շեշտելով երկրի միջուկային կենտրոնների ամբողջական անվտանգությունը, և ի պատասխան Սիոնիստական ​​ռեժիմի կողմից այդ կենտրոնների վրա հարձակվելու սպառնալիքի, գեներալ Ահմադ Հաք-Թալաբն ասել է,- «նախապես հայտարարված հռչակագիրը հնարավոր է եւ փոփոխվի»։

«Այդ սպառնալիքները չեն վերաբերում ոչ այսօրվան և ոչ հեռու անցյալին, քանի որ նախորդ տարիներին կեղծ Սիոնիստական ​​ռեժիմը, սպառնալիքներից բացի, ձեռնարկել է դիվերսիա և ահաբեկչական գործողություններ երկրի միջուկային արդյունաբերությունում»։