Սաղ սպասում են, թե սրա վերջը ինչ պետք է լինի. Նման տեմպերով այսօր-վաղը կհասնեն Մոսկվա. Օնլայն հեղաշրջումը շարունակվում է

Մանրամասներ

«Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Պատմության ամենատարօրինակ ու օնլայն հեղաշրջումը շարունակվում է:

Վագները, գրեթե չհանդիպելով դիմադրության, արդեն վերցրել է Ռոստովը, որտեղ գտնվում է Հարավային ռազմական օկրուգի շտաբը:

Հիմա, կարծես թե, շարժվում են դեպի Վորոնեժ:

Կենտրոնական իշխանությունների վարքը տարօրինակ է, տպավորություն է, որ իրավիճակին չեն տիրապետում, զինված ուժերն ու այլ ուժայինները չեն կատարում Վագներին կանգնեցնելու հրամանները:

Մոսկվայում են ինչ-որ խառը պատրաստվում Վագների դեմն առնելուն ու ինտերնետում:

Պուտինը ճգնաժամի սկզբից ի վեր չի երևացել: Չի կարելի վստահությամբ պնդել անգամ, որ նա ազատության մեջ է: Հակառակն էլ պնդելու ծնրակշիռ փաստեր չկան:

Ռազմաճակատում էլ, ի հեճուկս ՌԴ ՊՆ պնդումների, որևէ էական գործողություն տեղի չի ունենում, սաղ սպասում են, թե սրա վերջը ինչ պետք է լինի:

Նման տեմպերով այսօր-վաղը կհասնեն Մոսկվա»: