Վագները մուտք է գործել Վորոնեժ. Դիմադրություն ոչ ոք ցույց չի տվել. Թարմացվող. VIDEO

Մանրամասներ

Վագները մուտք է գործել Վորոնեժ: Դիմադրություն ոչ ոք ցույց չի տվել:

Վորոնեժում, Լիպեցկում չեղյալ են հայտարարվել բոլոր զարգվածային միջոցառումները:

Ռոստովի նահանգապետը կոչ է արել չերթևեկել М-4 Дон մայրուղով:

Մոսկվայում և Մոսկվայի մարզում հակաահաբեկչական ռեժիմն արդեն գործում է:

Այն սահմանվել է նաև Վորոնեժի մարզում:

Հակաահաբեկչական ռեժիմի գործողության ժամանակ մանրամասն ստուգվում են բոլոր փոխադրամիջոցները, քաղաքացիները, համացանցի աշխատանքը, հեռախոսազանգերը:

Գործում են կապի սահմանափակումներ:

Ըստ նպատակահարմարության, կարող են տնօրինվել քաղաքացիների և կազմակերպությունների գույքը և փոխադրամիջոցները:

Ինչպես արդեն հայտնել ենք, Մոսկվայում այս պահին ուժեղացված հսկողություն է իրականացվում:

Քաղաքապետ Սոբյանինը հայտնել է քաղաքում հակաահաբեկչական միջոցառումների անցկացման մասին: 

Վարշավյան մայրուղում, ինչպես նաև Մոսկվայի շրջանի բոլոր մյուս մայրուղիներում կանգնած են զինվորական մեքենաներ և տեխնիկա:

Մոսկվայում չեղարկվել են բոլոր զանգվածային միջոցառումները: Այս մասին առավոտյան հայտարարել է քաղաքապետ Սոբյանինը: