ՔՊ-ն, «Հայաստան» դաշինքը, ԲՀԿ-ն պետբյուջեից գումար կստանան

Մանրամասներ

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց գումար հատկացնել Ազգային ժողովի 2021 թվականի արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին։

Գումար կհատկացվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, «Հանրապետություն» կուսակցությանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն ու «Հայաստան դաշինք»-ին։

Մասնավորապես, ՔՊ-ին պետական բյուջեից կհատկացվի 268 միլիոն 309 հազար 900 դրամ, «Հանրապետություն» կուսակցությանը՝ 38 միլիոն 758 հազար դրամ, ԲՀԿ-ին՝ 50 միլիոն 444 հազար դրամ, «Հայաստան դաշինք»-ին՝ 163 միլիոն 221 հազար 800 դրամ։