Նիկոլ Փաշինյանը Պուտինին Հայաստան է հրավիրել. այցը կկայանա տարվա երկրորդ կեսին

Մանրամասներ
ա

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է այցելել Երևան։

Այցը կիրականացվի 2022 թվականի երկրորդ կեսին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի հետ համատեղ։ Այս մասին ասված է Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի բանակցություններից հետո ընդունված համատեղ հայտարարության մեջ։

«Ն.Վ.Փաշինյանը երախտագիտություն է հայտնել Վ.Վ.Պուտինի կողմից ջերմ ընդունելության համար և հաստատել իր հրավերը Ռուսաստանի ղեկավարին՝ 2022 թվականի երկրորդ կեսին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի կապակցությամբ այցելելու Երևան։ Հրավերն ընդունվել է երախտագիտությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։