Կատաղի մարտեր են․ Ուկրաինայի ԶՈՒ-ն առաջ է շարժվում Բախմուտի ուղղությամբ

Մանրամասներ

Վոլոդիմիր Զելենսկին Ուկրաինայի ԶՈՒւ հրամանատարական կազմի հետ խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել է մարտի դաշտում ստեղծված իրավիճակը:

«Կատաղի մարտեր են, բայց առաջընթաց ունենք: Թեև եղանակն անբարենպաստ է, և անձրևները բարդացնում են զինվորականների առջև դրված խնդիրների իրականացումը, այնուամենայնիվ, դրական շարժ կա»,- նշել է Զելենսկին:

Ուկրաինայի Զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին էլ տեղեկացրել է, որ ուկրաինացի զինվորները առաջ են շարժվում, մասնավորապես, Բախմուտի ուղղությամբ: Պաշտպանության փոխնախարար Անա Մալյարի խոսքով՝ ուկրաինական ուժերն ազատագրել են 16 քառակուսի կմ տարածք: