Ջորջ Սորոսը 37-ամյա որդուն է հանձնում ֆոնդային կայսրության կառավարումը. WSJ

Մանրամասներ

Ամերիկացի միլիարդատեր, ֆիլանտրոպ, «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության հիմնադիր Ջորջ Սորոսը իր բաժնետիրական կայսրության կառավարումը հանձնում է 37-ամյա որդուն՝ Ալեքսանդրին։ Սորոս կրտսերի ղեկավարման ներքո 25 միլիարդ դոլար արժողությամբ բարեգործական կազմակերպությունը կշարունակի պայքարել ձայնի իրավունքի, ինչպես նաև գենդերային հավասարության և աբորտի իրավունքի համար։ Այս մասին գրել է է The Wall Street Journal-ը։

Ըստ պարբերականի՝ Ալեքսանդր Սորոսը «ձախ կենտրոնամետ մտածողի», որը մեծացել է «ամաչելով իր ընտանիքի հարստությունից»։ Սկզբում կրտսեր որդին չէր համարվում իր հոր պոտենցիալ ժառանգորդը։

Հարցազրույցում Սորոս կրտսերը նշել է, որ կաջակցի ամերիկացի ձախ քաղաքական գործիչներին։

Ալեքս Սորոսը մտահոգություն է հայտնել Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին վերադառնալու հեռանկարի վերաբերյալ։

Թերթը գրել է, որ Ալեքսանդր Սորոսի քաղաքական դիրքորոշումը հուշում է Սորոսի հիմնադրամների զգալի ֆինանսական դերը ԱՄՆ-ի առաջիկա նախագահական ընտրություններում։

Մայիսին ամերիկացի ձեռնարկատեր, SpaceX և Tesla ընկերությունների գործադիր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել էր, որ Ջորջ Սորոսը ատում է մարդկությունը և մտադիր է «քանդել քաղաքակրթության բուն կառուցվածքը»: