Ռուսաստանի Դաշնությունն անպատասխան չի թողնի ԱՄՆ-ի որոշումը ռուսների դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին․ Զախարովա

Մանրամասներ

Ռուսաստանի Դաշնությունն անպատասխան չի թողնի ԱՄՆ-ի որոշումը ռուսների դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին, որոնք «իբր կապված են Մոլդովայի ցույցերի հետ»: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Երկուշաբթի Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ սահմանափակող ցուցակներում ներառելով յոթ ֆիզիկական և մեկ իրավաբանական անձ: Պատժամիջոցների կիրառման հիմքը, ինչպես հետագայում առանձին բացատրել է ամերիկյան գերատեսչությունը, ենթադրյալ «չարամիտ ազդեցությունն է կապված Մոլդովայում իրավիճակն ապակայունացնելու հետ»:

Զախարովան նշել է, որ ԱՄՆ-ը որոշել է պատժամիջոցներ կիրառել Կալուգայում տեղակայված կերամիկական արտադրամասի նկատմամբ, որը լամպեր է արտադրում։