Ի՞նչ արեցիք Սփյուռքի ուղարկած 150 միլիոնը, ես Նիկոլին չեմ ֆինանսավորել․ միջադեպ՝ Գերմանիայում Զարեհ Սինանյանի ելույթի ժամանակ

Մանրամասներ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մեկնել էր Գերմանիա համայնքային կառույցների ներկայացուցիչների, կրթամշակութային և գործարար ոլորտի գործիչների հետ հանդիպումներ ունենալու և համագործակցության հետագա ուղիները քննարկելու նպատակով:

Հանդիպման ժամանակ միջադեպ է գրանցվել։ Ներկաներից մեկը հարց է ուղղել Սինանյանին, թե ուր են անհետացել պատերազմի օրերին Սփյուռքի կողմից հանգանակված և Հայաստան համահայկական հիմնադրամին փոխանված 150 միլիոն դոլարը։

«Սփյուռքից ի՞նչ եք ուզում, փող եք ուզո՞ւմ, 150 միլիոն տվել ենք, ի՞նչ արեցիք, ես Նիկոլին չեմ ֆինանսավորում, Սփյուռքը այդքան հավաքեց, ի՞նչ արեցիք»,- ասաց նա։

Ինչին ի պատասխան՝ Սինանյանն ասաց․

«Լսե՛ք, դուք չե՞ք ուզում լսել ինձ, եթե չեք ուզում լսել՝ գնացեք»։