Կայացավ «Գրեմմի 2019»-ը

Մրցանակաբաշխությունն այս տարի անցել է շատ հետաքրքիր

Լոս Անջելեսում ավարտվել է գլխավոր երաժշտական մրցանակաբաշխության՝ «Գրեմմի»-ի հանձնման 61-րդ արարողությունը։ 

«Լավագույն երգ» անվանակարգում «This is America» հիթի համար մրցանակի է արժանացել Childish Gambino-ն, սակայն մրցանակը ստանալու համար նա բեմ չի բարձրացել:

Նշենք, որ մրցանակաբաշխությունից օրեր առաջ հայտնի է դարձել, որ Childish Gambino-ն, Drake-ը եւ Kendrik Lamar-ը որոշել են բոյկոտել արարողությունը։ 

Drake-ն ամեն դեպքում բարձրացել է բեմ և ստացել մրցանակ, որին արժանացել է «God's plan» երգի համար:

Այսպիսով՝

«Տարվա ալբոմ» անվանակարգում հաղթել է քանթրի ոճի երգչուհի Քեյսի Մասգրեյվսը՝ Golden Hour ալբոմով:

«Լավագույն ռեփ երգ» անվանակարգում հաղթել է կանադացի ռեփեր Դրեյքի God's Plan հիթը:

Լավագույն սկսնակ արտիստ է ճանաչվել Դուա Լիպան:

«Լավագույն ռեփ ալբոմ» անվանակարգում մրցանակը շնորհվել է Քարդի Բիին՝ Invasion of Privacyալբոմի համար:

Մինչդեռ «Լավագույն R&B ալբոմ» անվանակարգում հաղթել է H.E.R.-ը՝ իր H.E.R. համանուն ալբոմով:

«Տարվա ձայնագրություն» անվանակարգում լավագույնն է ճանաչվել Childish Gambino-ն՝ This is Americaերգով: Այն հաղթող է ճանաչվել նաև «Տարվա երգ» և «Լավագույն տեսահոլովակ»«Լավագույն ռեփ կատարում» անվանակարգերում:

«Լավագուն փոփ վոկալային ալբոմ» անվանակարգում հաղթել է Արիանա Գրանդեն՝ Sweetener ալբոմով:

«Լավագույն փոփ կատարում» անվանակարգում հաղթել է Լեդի Գագայի և Բրեդլի Քուփերի Shallowերգը:

Լավագույն ռոք ալբոմ է ճանաչվել Գրետա Վան Ֆլիթի From the Fires-ը: 

Մինչդեռ «Լավագույն ռոք կատարում» անվանակարգում հաղթել է Քրիս Քորնելի When Bad Does Goodերգը:

«Լավագույն ռոք երգ» անվանակարգում հաղթել է St Vincent-ի Masseduction-ը:

Տարվա պրոդյուսեր է ճանաչվել Ֆարել Ուիլյամսը:

Այս տարի ելույթ չունեցավ նաև Արիանա Գրանդեն, վերջինս ևս տարաձայնություններ ուներ կազմակերպիչների հետ:

«Գրեմմի 2019»-ը մրցանակբաշխություն այս տարի անցել է շատ հետաքրքիր: Մրցանակաբաշխությանը ներկա են եղել բազմաթիվ հայտնի երգիչներ և ցնցել իրենց կատարումներով: Մասնավորապես տպավորիչ է եղել Ջենիֆեր Լոպեսի, ռեփ կատարող Քարդի Բիի, Թրևիս Սքոթի ելույթները: