Անհայտ ծագման գազի արտահոսքի հետևանքով Հնդկաստանում 11 մարդ է մահացել, 4-ը հոսպիտալացվել է

Մանրամասներ

Հնդկաստանի հյուսիսային Փենջաբ նահանգում այսօր գազի արտահոսքի հետևանքով 11 մարդ մահացել է, ևս 4-ը` հոսպիտալացվել։ Գրել է Associated Press-ը` հղում անելով տեղական լրատվամիջոցներին։

Միջադեպը տեղի է ունեցել Լուդիանա քաղաքի արդյունաբերական տարածքում, սակայն գազի արտահոսքի աղբյուրը դեռևս պարզ չէ, ոստիկանությունը հայտնել է Press Trust of India լրատվական գործակալությանը:

Հնդկաստանի աղետների արձագանքման ազգային ուժերը փակել են խիտ բնակեցված տարածքն ու տարհանել բնակիչներին:

Իշխանությունները փորձում էին պարզել արտահոսքի գազի տեսակը, PTI-ն մեջբերում է աղետի արձագանքման ուժերի պաշտոնյաների խոսքերը:

Լուդիանայի փոխհանձնակատար Սուրաբի Մալիկը լրատվական գործակալությանը հայտնել է, որ գուցե գազը տարածվել է դիտահորերից։ «Պատրաստվում ենք դիտահորերից նմուշներ հավաքել։ Շատ հավանական է, որ դիտահորերում ինչ-որ քիմիական նյութ ռեակցիա է ունեցել մեթանի հետ»,- ասել է նա:

Նահանգի գլխավոր նախարար Բհագվանտ Մանն իր թվիթերյան էջում գրել է, որ արտահոսքը տեղի է ունեցել գործարանից՝ ավել մանրամասներ չի հայտնելով։ «Ամբողջ հնարավոր օգնությունը ցուցաբերվում է»,- գրել է նա։