Հակամարտությունների հավանականությունը մեծանում է. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Մանրամասներ

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է, որ աշխարհում մեծանում է հակամարտությունների հավանականությունը:

«Այս բացասական միտումներն ուղղակիորեն ազդում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամների սահմաններին ստեղծված իրավիճակի վրա»,- նշել է պաշտոնյան կազմակերպության միացյալ շտաբի 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։

Նա նաև հավելել է, որ Կովկասյան տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարամյա հակասությունների պատճառով։