Իրանը շարունակում է ապակայունացնել իրավիճակը. Սպիտակ տունը մեկնաբանել է Իրան-Ադրբեջան լարվածությունը

Մանրամասներ

Սպիտակ տունը մեկնաբանել է Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը, որը անշեղորեն աճում է վերջին ամիսներին։

«Զարմանալի չէ, որ Իրանը շարունակում է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում», - Turan գործակալության թղթակցին ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի համակարգող Ջոն Քիրբին։

Քիրբին լրագրողների հետ զրուցել է Պետդեպարտամենտի Վաշինգտոնի արտաքին մամուլի կենտրոնում:

Պատասխանելով Turan-ի՝ Իրանի և Ադրբեջանի միջև ռազմական առճակատման հավանականության առնչությամբ աճող մտահոգությունների վերաբերյալ Վաշինգտոնի դիրքորոշման մասին հարցին՝ Քիրբին ասել է.«Մենք շատ հստակ ասել ենք, որ միանշանակ չենք ցանկանում, որ բռնությունը կամ հակամարտությունը շարունակվեն այնտեղ»:

Քիրբին նաև մեկնաբանել է վերջերս Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը:

«Ընդհանուր առմամբ, մենք շարունակում ենք աջակցել Իսրայելին տարածաշրջանում ինտեգրելու բոլոր ջանքերին»,- ասել է նա։