Մի սարսափելի կանխատեսում էլ անեմ․ Մեր եկեղեցում չի գտնվելու մի մարդ, ով կկարողանա Փաշինյանի այսօրվա ասածին հակադարձի․ Եկեղեցուն արգելված է․ Արթուր Դանիելյան

Մանրամասներ

Մի սարսափելի կանխատեսում էլ անեմ: Թերևս ամենասարսափելին վերջին շրջանում, եթե ոչ` երբևէ:

Ցավոք մեր եկեղեցում չի գտնվելու մի մարդ, ով կկարողանա Փաշինյանի այսօրվա ասածին հակադարձի: Իր ասածն առ այն, որ ցանկացած իշխանություն Աստծուց է, միանգամայն ճիշտ է, ճիշտ չլիներ, Ավետարանում տեղ չէր գտնի:

Այնուամենայնիվ, այդ ճիշտը Հայաստանի պարագայում որպես օրինակ բերելը տեղին չէ, ու տեղին չէ պարզ պատճառներով, բայց սրա մասին մեր եկեղեցին չի խոսի... ու սարսափելի է սա, քանի որ վկայում է այս պետության գլխավոր հենասյան սննկացման մասին:

Մենք ապրում ենք մի իրականությունում, որտեղ դաշնակցական պատգամավորին արգելված է ասել, որ Նիկոլը դավաճան է, իսկ եկեղեցուն արգելված է ասել ճիշտը... այսինքն` արգելված է ասել էն միակ բանը, որի համար եկեղեցին պիտի գոյություն ունենա առհասարակ:

Արթուր Դանիելյան