Ամեն վայրկյան կարող  էսկալացիա գնալ, ոչ մի երաշխիք չկա, որ այդպես չի լինի․ ՔՊ-ական պատգամավոր

Մանրամասները՝ տեսանյութում

1

Ամեն վայրկյան կարող  էսկալացիա գնալ, ոչ մի երաշխիք չկա, որ այդպես չի լինի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր, սյունեցի Արմեն Խաչատրյանը:

Նա  ասաց, որ տեղեր կան, որ ադրբեջանցիները ինժեներական աշխատանքներ են անում այն վայրերում, որոնք  հայկական կողմը համարում է, որ իր վարչական տարածքներն են. «Ամբողջ սուր պրոցեսը հենց սրա մեջ է ու չի հանդուրժվելու մեր կողմից: Այն, ինչը մեր տարածքում է, պետք է լինի մերը», - ասաց նա:

Ինչ վերաբերում է Սոթքի հատվածում լարվծությանը, Արմեն Խաչատրյանն ասաց. «Երբ լարվում է իրավիճակը, դա ենթադրում է լարվածություն ընդհանուր սահմանում, Սոթքի հատվածում նույնպես եղել են կրակոցներ ադրբեջանական դիրքերից մեր ուղղությամբ, սակայն փառք Աստծո, էսկալացիա չի եղել, ավարտվել է այդ մի միջադեպով:Իհարկե, եթե էսկալացիա լինում է, բոլոր սահմանային հատվածներում  էլ պատրաստականության առաջին աստիճանի է բերվում»:

Նա հավաստիացրեց, որ երեկվա սադրանքի հետեւանքով որեւէ դիրքային փոփոխություն չի եղել:

Հիշեցնենք՝ ապրիլի 11-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանի տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով մոտեցել են ՀՀ զինված ուժերի զինծառայողներին, սադրել և հրազենային զենքերից, այնուհետև տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ վարել հայկական ԶՈւ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ:

Ապրիլի 12-ի ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն: