Քաղաքացիներն ինձ զանգել և ասել են՝ պինդ եղեք, մենք Հայաստանի պետականության, ինքնիշխանության կողքին ենք։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։
«Զանգել են և ասել՝ տեսաք, թե ինչ եղավ, երբ Արցախի նախկին նախագահների միջնորդությամբ փոփոխություններ եղան։ Քաղաքացիներն ասեցին՝ երեք տարի իշխանություն էին ուզում, դուք էլ տվեցիք։ Դաշնակցությանն Արցախում մի շաբաթով իշխանություն տվեցինք, տեսանք՝ ինչ եղավ։ Մի շաբաթվա ընթացքում ԼՂ-ի կապաիտուլյացիան եղավ»,-նշեց իշխանական պատգամավորը։
Նրա խոսքով՝ նույնիսկ իրենց չընտրած քաղաքացիներն են իրենց զանգում և ասում, որ ՀՀ-ի կողքին են։
Հիշեցնենք, որ բողոքի ակցիայի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը քաղաքացիներին կոչ էր զանգել զանգել ՔՊ-ական պատգամավորներին ու պատմել Նիկոլ Փաշինյանի մասին իրենց մտածածը։
Լրագրողներն էլ ՔՊ պատգամավորից հետաքրքրվել է, թե քաղաքացիներից զանգ ստացել է, թե՝ ոչ։
0Comments