ԱՄՆ-ում խնձորները սառցակալել են սառնամանիքի պատճառով

Երբ ծառը ցնցում էի, խնձորները թափվում էին ապակե գնդերի տակից

ԱՄՆ Միչիգան նահանգի Սպարտա գյուղի շրջակայքում «սառցապատ խնձորներ» են հայտնվել:
 

Fox News-ի հաղորդմամբ, արտասովոր երևույթն առաջին անգամ նկատել է տեղի բնակիչ Էնդրյու Սիետսեման, որը գնացել էր իր այգու ծառերը խնամելու:

Ավելի ուշ նա իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է ապակենման խնձորների լուսանկարները, դրանց անվանելով՝ «ուրվական խնձորներ»:

«Այնքան ցուրտ է, որ խնձորների վրայի սառույցը դեռ չէր հալվել, սակայն ներսից դրանք լրիվ փափկել էին, և երբ ծառը ցնցում էի, խնձորները թափվում էին ապակե գնդերի տակից»,- ասել է Էնդրյուն:

լկււյըհմււյըհ