Վաշինգտոնն ու Կիևը քննարկում են ուկրաինական գազի արդյունահանման հնարավորությունը

Մանրամասներ

Վաշինգտոնը Կիևի հետ քննարկում է գազի հանքավայրերի յուրացման հարցում Ուկրաինային աջակցելու հնարավոր ուղիները․ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի փոխնախարար Դեյվիդ Թարքը։

Փոխնախարարն ընդգծել է, որ Ուկրաինան ունի բնական գազի պաշարներ, և երկու երկրները երկկողմ քննարկումներ են ունեցել համապատասխան հանքավայրերի հետագա զարգացման առումով․

«Առաջին հերթին ուկրաինացի ժողովրդի շահերից ելնելով և նրա էներգետիկ անվտանգության ապահովման համար»,- ասել է Թարքը։