Զելենսկին պատժամիջոցներ է կիրառել Մեդվեդևի կնոջ և որդու նկատմամբ

Մանրամասներ

Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի Դաշնության 257 ֆիզիկական անձանց նկատմամբ, այդ թվում՝ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կնոջ և որդու, ինչպես նաև «Գազպրոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Վիկտոր Զուբկովի նկատմամբ։

Ցուցակում են նաև անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի նախագահ Լեոնիդ Ռոշալը, գործարար Բորիս Տիտովը։

Անձնական պատժամիջոցները սահմանվում են 10 տարի ժամկետով և նախատեսում են ակտիվների արգելափակում, Ուկրաինայից կապիտալի դուրսբերման արգելք, տնտեսական և ֆինանսական պարտավորությունների կատարման դադարեցում, տեխնոլոգիաների և մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների փոխանցման արգելք։