«Դա անհեթեթ է». Զելենսկու գրասենյակն արձագանքել է հրադադարի մասին Լուկաշենկոյի առաջարկին

Մանրամասներ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը «անհեթեթ» է անվանել Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Ուկրաինայում «առանց զորքերը տեղաշարժելու և վերախմբավորելու իրավունքի» ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկը։

Պատասխան հայտարարությունը հրապարակվել է Զելենսկու գրասենյակի թվիթերյան էջում։

«Ցանկացած հրադադար կնշանակի Ռուսաստանի Դաշնության իրավունքը՝ մնալու օկուպացված տարածքներում։

Սա բացարձակապես անընդունելի է։ Ուկրաինան իրավունք ունի զորքեր և տեխնիկա տեղափոխել իր տարածքով այնպես, ինչպես հարմար է գտնում», - ընդգծել է Պոդոլյակը։

Նրա խոսքով՝ նման առաջարկներ անողները «տարօրինակ խաղաղապահներ» են: