Էրդողանը հայտնել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը համաձայնելու պայմանը

Մանրամասներ

Թուրքիան չի կարողանա «այո» ասել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը, եթե ահաբեկչության դեմ պայքարում Ստոկհոլմը Անկարայի կողքին չլինի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Դուք գիտեք, որ ահաբեկչությունը մեր կարմիր գիծն է։ Առայժմ մենք տեսնում ենք ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի նկատմամբ բացասական քայլեր։ Մենք պատրաստ ենք ընդունելու ցանկացած վերաբերմունք, որտեղից էլ որ այն լինի։ Շվեդիայի վարչապետը կարող է լավ մարդ լինել, բայց մենք չենք կարողանա այո ասել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, եթե նրանք մեր կողքին չլինեն ահաբեկչության դեմ պայքարում», - ասել է Էրդողանը ֆինն գործընկերոջ հետ ասուլիսում։

«Մենք առանձնահատուկ հարաբերություններ չունենք Շվեդիայի հետ, սակայն Ստոկհոլմը իր դռներն է բացել ահաբեկիչների համար: Ստոկհոլմի փողոցներում «Քուդիստանի աշխատավորական կուսակցություն»-ը եւ այլք ցույց են անում։ Շվեդիային տվեցինք մոտ 120 ահաբեկիչների ցուցակ եւ ասացինք՝ հանձնե՛ք նրանց։ Շվեդիայի վարչապետը լավ մարդ է, սակայն ահաբեկիչներին մեզ չեն հանձնել», - հավելել է Թուրքիայի նախագահը։