Ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով Արցախի ոստիկանությունից կա զոհ և վիրավոր

Մանրամասներ

Մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում, «Խայփալու» կոչվող տեղանքում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողների շրջանում կա զոհ և վիրավոր։

Այս մասին հայտնում է Արցախի ոստիկանությունը։

Դեպքի մասին մանրամասներ կհրապարակեն ավելի ուշ։