Մենք շատ մարդկանց «թթվածինը փակեցինք», մտածում եմ՝ ուրախ են, որ ինձ ազատել են, հիմա ամեն երեկո նշում են. Ռուբեն Վարդանյան

Մանրամասներ

Դա նախագահին ուղղված հարց է։ Այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը` պատասխանելով հարցին՝ ինչու անխուսափելի դարձավ նրա՝ պաշտոնից ազատումը, երբ ամեն ինչ, կարծես, իր հունով էր գնում: 

«Իմ հրաժարականի մասին խոսակցությունները սկսվել են դեկտեմբերից, երբ նախարարներից մեկը իր ընկերների շրջանում քննարկում էր: Դե պարզ է, «օտարը» եկել է իր կանոններով ու հավակնություններով: Շատերի խաղաղ կյանքը խաթարվեց: Մենք շատ մարդկանց համար «փակեցինք թթվածինը», ովքեր մեծ ֆինանսավորում էին ստանում: Երբ ես ասացի, որ դուք չեք կարող լուծել խնդիրներն այնպես, ինչպես նախկինում էիք լուծում, սա մեծ դժգոհություն բերեց: Մենք այնքան մարդու ֆինանսական հոսքեր ենք կտրել, որ մտածում եմ՝ ուրախ են, որ ինձ ազատել են, հիմա ամեն երեկո նշում են»,- ասել է նախկին պետնախարարը: