Հաագայի դատարանը Ադրբեջանին պարտադրեց բացել Լաչինը. Եթե չի բացում, ապա լուրջ խնդիր է ունենում արևմուտքի հետ, իսկ եթե բացում է, լրջագույն պրոբլեմ է ստեղծում Ռուսաստանի համար. Արթուր Դանիելյան

Մանրամասներ

Հաագայի դատարանը Ադրբեջանին պարտադրեց բացել Լաչինը:

Հիմա, եթե Ադրբեջանը միջանցք չի բացում, ապա լուրջ խնդիր է ունենում արևմուտքի հետ, իսկ եթե բացում է, լրջագույն պրոբլեմ է ստեղծում Ռուսաստանի համար:

Եթե Ալիևը Լաչինը բացեց, առանց Ռուբեն Վարդանյանի հեռացումը որպես նախապայման (պատրվակ) բավարարելու, դա նշանակում է, որ ՌԴ-ն, զորք ու հստակ պարտավորություն ունենալով, չի կարում բացի Լաչինը, իսկ արևմուտքը դա կարում է անել` առանց ռազմական ներկայության ու առանց նման պարտավորություն ունենալու:

Զուտ քաղաքական շախմատի առումով Հայաստանը կհաղթի, եթե միջանցքը բացվի Վարդանյանի օրոք, թեկուզ եթե իրեն հեռացնեն բացումից, օրինակ, մի շաբաթ անց:

Արթուր Դանիելյան