Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ բոլոր բանակցությունները լինեն հենց մեր «դաշնակից» Մոսկվայում․ Տեսնես ինչու՞ է այդպես․ Մնաց 5 ժամ․ Դանիելյան

Մանրամասներ

Օրեր շարունակ ադրբեջանական քարոզչամեքենան լծված է հակաֆրանսիական նյութերով: Պնդում են, որ Ֆրանսիան մեզ զենք ա մատակարարում, մեր զինվորներին ա վերապատրաստում, և որ Փարիզը նույնիսկ պատրաստվում է ռազմաբազա դնել Կապանում: Մի կողմ դնենք այս լուրերի իսկության հարցը, ես ստեղ մեկ այլ հանելուկ եմ տեսնում:

Տեսեք, Հայաստանում կա ռուսական ռազմաբազա, Հայաստանը ՌԴ-ի հետ ունի ռազմական աջակցության համաձայնագիր, ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում ենք մենք, իրենց «խաղաղապահներն» են Արցախում: Վերջիրվերջո դարավոր եղբայրներ ենք:

Սակայն, չգիտես ինչու, Ադրբեջանին սա որևէ կերպ չի մտահոգում: Ընդհակառակը, Բաքուն ամեն ինչ անում է, որ բոլոր բանակցությունները լինեն հենց մեր «դաշնակից» Մոսկվայում, իսկ Մոսկվան Բաքվի ու երևանյան յուր գործակալների հետ միաբերան քննադատում է Ֆրանսիային, եվրոպացի դիտորդներին և այլն:

Տեսնես ինչու՞ է այդպես:

Մնաց 5 ժամ:

Արթուր Դանիելյան