Ես կրկին ասում եմ Ռուսաստանի ժողովրդին. ԱՄՆ-ը և Եվրոպան չեն ձգտում ոչնչացնել Ռուսաստանը. Բայդեն

Մանրամասներամն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիմել է ռուսաստանցիներին՝ վստահեցնելով, որ ոչ Ամերիկան, ոչ Եվրոպան չեն ձգտում ճնշել կամ ոչնչացնել իրենց երկիրը․

«Ես կրկին ասում եմ Ռուսաստանի ժողովրդին. ԱՄՆ-ը և Եվրոպայի ժողովուրդները չեն ձգտում վերահսկել կամ ոչնչացնել Ռուսաստանը: ԱՄՆ-ը չի նախատեսում հարձակվել Ռուսաստանի վրա…

Միլիոնավոր ռուսներ, ովքեր ցանկանում են խաղաղ ապրել իրենց հարևանների հետ, մեր թշնամիները չեն»,- ասել է Բայդենը՝ ելույթ ունենալով Վարշավայում։

Բայդենը վիճարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը Ուկրաինայում գործողության հարկադիր բնույթի մասին՝ ասելով, որ դա «երբեք անհրաժեշտություն չի եղել»։