Հանդիպել են ԱՊՀ, ՀԱՊԿ և ԵԱՏՄ բարձրաստիճան պաշտոնյաները

Մանրամասներ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը մասնակցել է ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ և Միութենական պետության գործադիր կառույցների ղեկավարների հետ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպմանը:

Հանդիպմանը մասնակցել են Անկախ Պետությունների Համագործակցության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, Բելառուսի և Ռուսաստանի Միութենական պետության պետական քարտուղար Դմիտրի Մեզենցևը:

Կողմերը քննարկել են 2022 թվականին այդ միավորումների գործունեության արդյունքները և առաջիկա ժամանակահատվածի համագործակցության ուղղության հեռանկարները։