Մոլդովայի վարչապետը հայտարարել է կառավարության հրաժարականի մասին

Մանրամասներ

Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցան ճեպազրույցում հայտարարել Է կառավարության հրաժարականի մասին, որը տեղի Է ունեցել նախագահ Մայա Սանդուի հետ նախարարների կաբինետի անդամների խորհրդակցություններից հետո։

Այդ մասին տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից: Ըստ օրենքի՝ նախագահն ստորագրում Է կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը, կաբինետը շարունակում է իր պարտականությունները կատարել մինչև կառավարության նոր կազմի երդմնակալությունը։

Նախագահը նոր վարչապետի թեկնածությունն առաջադրում Է խորհրդարանում, խորհրդարանական խմբակցությունների հետ խորհրդակցություններից հետո։ Վարչապետի պաշտոնի թեկնածուն 15 օրվա ընթացքում խորհրդարանին Է ներկայացնում և վստահության քվե խնդրում նախարարների նոր կաբինետի համար։ Իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը 63 պատգամավորական մանդատ ունի խորհրդարանում։ Կառավարությունը հաստատվում է պարզ մեծամասնությամբ՝ 101 պատգամավորից առնվազն 51-ի քվեարկությամբ։