Ռուսական հրթիռները հատել են ՆԱՏՕ-ի օդային տարածքը.  Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար

Մանրամասներ

Ռուսական բանակը այսօր զանգվածային հրթիռակոծության է ենթարկել Ուկրաինայի տարածքը։ Լրագրի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին ասել է, որ ռուսական զորքերի կողմից արձակված «Կալիբր» թեւավոր հրթիռները թռիչքի ժամանակ մտել են ՆԱՏՕ-ի անդամ Ռումինիայի և Մոլդովայի օդային տարածք։ Նրա խոսքով՝ հրթիռներն արձակվել են Սեւ ծովից։

«Այսօր՝ փետրվարի 11-ին, ժամը 10:18-ին երկու ռուսական «Կալիբր» թեւավոր հրթիռներ հատել են Ուկրաինայի պետական ​​սահմանը Մոլդովայի Հանրապետության հետ, մոտավորապես ժամը 10:33-ին այդ հրթիռները հատել են Ռումինիայի օդային տարածքը, որից հետո կրկին մտել են Ուկրաինայի օդային տարածք երեք պետությունների սահմանային հատման կետում», ասել է Զալուժնին։

Մոլդովայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Ուկրաինայի ուղղությամբ շարժվող հրթիռն անցել է երկրի տարածքով։ Հաղորդվում է, որ Քիշնեւում ՌԴ դեսպանն արդեն կանչվել է Մոլդովայի ԱԳՆ։