Տեսարժան վայրեր, որոնց կողքին ապրելն ավելի թանկ է, քան քաղաքի այլ հատվածներում

Daily Mail-ը ներկայացնում է իր ուսումնասիրությունների արդյունքները
Live24.am-ը ներկայացնում է

1

Զբոսաշրջային վայրերն ազդում են նրանց շրջակայքում գտնվող բնակարանների արժեքի վրա,- հայտնում է Daily Mail-ը:

Փորձագետները գնահատել են աշխարհի ամենաշատ այցելվող քսան վայրերի գնաճային էֆեկտը եւ պարզել, թե որքանով է ավելի թանկ կյանքը դրանց կողքին, օրինակ՝ մեկուկես կիլոմետր հեռավորության վրա:

Պարզվել է, որ Hollywood հանրահայտ նշանի կողքին ապրել ցանկացող գնորդները պետք է պատրաստ լինեն մեկուկես միլիոն եւ ավելի գումար վճարել, ինչը 1057 %-ով ավելի է Լոս Անջելեսի ցանկացած այլ վայրի բնակարանի արժեքից:

Երկրորդ տեղը, որն ազդում է անշարժ գույքի գնի վրա, Բուրջ Խալիֆա երկնաքերն է։ Դուբայի խորհրդանիշներից մեկի կողքին ապրելը կարժենա  ավելի քան միլիոն դոլար, որը 687%-ով ավելի թանկ է, քան քաղաքի մեկ այլ վայրում:

Երրորդ տեղը Վաշինգտոնի կոթողն է։ Կոթողի կողքին ապրելը, որը գտնվում է Սպիտակ տան եւ Կապիտոլիումի միջեւ, 678%-ով ավելի թանկ է, քան Վաշինգտոնի ցանկացած այլ վայրում, այսինքն՝ արժեքը գրեթե երկուսուկես միլիոն դոլար է:

Ցանկում տեղ են գտել նաեւ Սիդնեյի օպերային թատրոնը, Էյֆելյան աշտարակը Գուգենհեյմի թանգարանը Բիլբաոյում, Սան Ֆրանցիսկոյի Ոսկե դարպասները եւ այլն:

Միակ տեսարժան վայրը, որի կողքին բնակարանը մի փոքր էժան է, քան քաղաքի մյուս շրջաններում, Հռոմի Կոլիզեյումն է։ Իհարկե, գնի տարբերությունն ընդամենը 0,1% է: