Տուրիստական ավտոբուսները կանհետանան աշխարհի ամենաթանկ քաղաքի կենտրոնից

Ֆրանսիայի քաղաքապետարանում կարծում են, որ դա կստիպի մարդկանց ավելի հաճախ օգտվել հասարակական տրանսպորտից, երթևեկել հեծանիվով և քայլել
Live24.am-ը ներկայացնում է

1

Զբոսաշրջիկների մեծ թվի պատճառով Փարիզի իշխանությունները որոշել են արգելել տուրիստական ավտոբուսների մուտքը քաղաքի կենտրոն: Այս մասին հայտնում է France24-ը:

Ֆրանսիայի քաղաքապետարանում կարծում են, որ դա կստիպի մարդկանց ավելի հաճախ օգտվել հասարակական տրանսպորտից, երթևեկել հեծանիվով և քայլել: Փարիզի փոխքաղաքպետ Էմանուել Գրեգուարի խոսքերով, քաղաքում իրավիճակն այնքան անհանգստացնող չէ, որքան Բարսելոնայում և Վենետիկում, սակայն փարիզեցիներն անհանգստացած են տուրիստական հոսքի պատճառով:

Կատարվող փոփոխությունները ենթադրում է նոև նոր կայանատեղիների ստեղծում, որտեղ տուրիստական ավտոբուսները կարող են կանգնել՝ հեռու մնալով քաղաքի կենտրոնից:

Հավելենք, որ միայն 2021 թվականին Ֆրանսիա այցելել է 90 միլիոն զբոսաշրջիկ, իսկ Փարիզ՝ 50 միլիոն: