ԱՄՆ-ը սկսում է քաղաքականության նոր փուլ հարավկովկասյան շրջանում

Մանրամասներ

1

Միջազգային փորձագետները նշում են, որ Պուտինն ու Ալիևը ծրագրել էին, բայց չկարողացան հասնել առնվազն երկու արդյունքի 2022 թվականին՝ «եռակողմ» համաձայնագրերի հիման վրա «խաղաղության պայմանագրի» ստորագրումը և «Զանգեզուրի միջանցքի» բացումը 2022 թվականին։

Կարծիք կա նաև, որ 2023 թվականին դրա շանսերը կնվազեն մի շարք պատճառներով՝ Թուրքիայի նախագահի ընտրությունները նախատեսված են 2023 թվականին, Ռուսաստանի դիրքերն աշխարհում էլ ավելի կթուլանան, Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը կարող է վերականգնվել։ Բայց ամենակարևորը, մինչև 2022 թվականի վերջը առաջին քայլերն արվեցին հայկական խնդիրների միջազգայնացման ուղղությամբ, և այս գործընթացը գնալով ավելի է աճելու։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի կողմից երեք  անգամ հայկական խնդիրների վերաբերյալ բանաձեւերի տապալումից հետո նույնիսկ Բաքվում գիտակցում են, որ Ռուսաստանի օգնությունը գնալով ավելի թունավոր է դառնում։ Միեւնույն ժամանակ, առանց ՌԴ օգնության Հայաստանի դեմ 2020 թվականի ահաբեկչական պատերազմի արդյունքները պահելու եւ օրինականացնելու հնարավորություն չկա։

Թուրքիան այժմ փորձում է բանակցել Իրանի հետ, որպեսզի չեզոքացնի Թեհրանի «հայամետ դիրքորոշումը»։ «Ժամանակ առ ժամանակ մենք, ինչպես ադրբեջանական կողմը, վրդովվում էինք իրանական որոշ հայամետ տրամադրություններից։ Այս մասին մենք խոսում ենք նաև իրանական կողմի հետ»,- ասել է Թուրքիայի նախագահի խոսնակը։

Միաժամանակ Իսրայելի նոր կառավարությունը փաստացի հայտարարել է ԱՄՆ-ի հետ դաշինքի թուլացման մասին։ «Մեր ձայնը լսելի կլինի ամբողջ աշխարհում։ Համաշխարհային հանրության թելադրանքների առաջ գլուխ խոնարհելու փոխարեն՝ մենք հպարտորեն պաշտպանելու ենք Իսրայել պետության շահերը», ասել է վարչապետ Նեթանյահուն։

Անցյալ տարվա նոյեմբերին ԱՄՆ միջանկյալ ընտրությունների արդյունքները թույլ տվեցին ԱՄՆ-ին ակտիվացնել բանակցությունները Իրանի հետ, ինչը չի կարող չազդել Հարավային Կովկասի զարգացումների վրա։

ԱՄՆ պետքարտուղարի Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիկերը հունվարի 5-ին հրաժարական է տալիս։ «…Սպասվում էր, որ նա պաշտոնը կզբաղեցնի կարճաժամկետ հիմունքներով, մինչև անցյալ տարվա վերջ», ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

Փաստորեն, Ռիկերը կատարեց իր առաքելությունը՝ թույլ չտալով Պուտինին և Ալիևին իրականացնել իրենց երկու խնդիրները մինչև տարեվերջ։ Այժմ ԱՄՆ-ը կսկսի քաղաքականության նոր փուլ հարավկովկասյան շրջանում։

«Դեսպան Ռիքերի աշխատանքը՝ որպես Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական, արագացրել է ներգրավվածությունը և օգնել է կառուցել կազմակերպված գործընթաց անհանգիստ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար: Նրա ներդրումը վերահաստատում է այն կարևորությունը, որ Միացյալ Նահանգները հատկացնում է՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին բանակցություններ վարել երկկողմ կայուն խաղաղության շուրջ», ասել է Փրայսը:

«Ինչպես գիտեք, պետքարտուղար Բլինկենն անձամբ ներգրավված է այս գործընթացում. նա ցույց է տվել այդ անձնական ներդրումը՝ հանդիպումներ կազմակերպելով Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների միջև, պարբերաբար խոսելով նրանց հետ: Ակնկալում եմ, որ նա առաջիկա օրերին հնարավորություն կունենա կրկին հեռախոսազրույց ունենալ Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ», հայտնել է Նեդ Փրայսը:

Սկզբնաղբյուր