Հարցվածների 57,8%-ը հավանություն չի տալիս Փաշինյանի գործունեությանը. Gallup

Մանրամասներ
ա

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությանը հավանության է տվել հարցվածների 38%-ը, հավանություն չի տվել 57,8%-ը:

Ինչպես նշում է ՌԻԱ «Նովոստի»-ն, այս մասին ասվում է Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության՝ MPG-ի կատարած ուսումնասիրության արդյունքներում։ 

Հարցման համաձայն՝ հարցվածների 23,2%-ը նշել է, որ միանշանակ հավանություն է տալիս վարչապետի գործունեությանը, 14,8%-ը ավելի շուտ հավանություն է տալիս, 23,1%-ը ավելի շուտ հավանություն չի տալիս, իսկ 34,7%-ը ընդհանրապես հավանություն չի տալիս, 4,2%-ը դժվարացել է պատասխանել։

Հարցվածների 35,7%-ը միանշանակ և ավելի շուտ հավանություն է տալիս խորհրդարանի գործունեությանը, 57,9%-ը՝ ավելի շուտ, կամ ընդհանրապես հավանություն չի տալիս, 42%-ը դրական է վերաբերվում կառավարության գործունեությանը, իսկ 50,8%-ը՝ բացասական։

Միաժամանակ հանրապետության տնտեսական վիճակը «շատ լավ» է գնահատել հարցվածների 3,4, «լավ»՝ 9,2, «միջին»՝ 53,9, «վատ»՝ 13,6, «շատ վատ»՝ 19,2%-ը, 0,7%-ը դժվարացել է պատասխանել։Հ

եռախոսային հարցումն անցկացվել է 2022 թվականի դեկտեմբերի 5-10-ը։ Դրան մասնակցել է Հայաստանի 1100 բնակիչ։ Վիճակագրական սխալը կազմել է 3%։