Քարդաշյան քույրերը շահել են Hillair Capital Management-ի դեմ դատական գործը

Ընկերությունը նրանց կվճարի 10 միլիոն դոլար

Հանրաճանաչ Քարդաշյան քույրերը շահել են Hillair Capital Management ընկերության դեմ դատական գործը, ինչի արդյունքում՝ Քորթնի, Քիմ և Քլոե Քարդաշյանները պետք է 10 մլն դոլար փոխհատուցում ստանան:

Daily Mail-ը հայտնում է, որ դատարանը մերժել է Hillair Capital Management-ի բոլոր բողոքներն ու ընկերությանը պարտավորեցրել վճարել Քարդաշյան քույրերին:

Սակայն աստղային քույրերի փաստաբանները մտավախություն ունեն, որ պարտված կողմը գումարը չի վճարի:

Աղբյուրը մանրամասնում է, որ ի սկզբանե Hillair Capital Management-ն էր դատի տվել քույրերին՝ պնդելով, որ նրանք Kardashian Beauty բրենդի հետ կնքած պայմանագրի շրջանակում չեն կատարել իրենց պարտավորությունները: Ընկերությունը հավելել էր, որ 10 մլն դոլար ներդրում է արել Kardashian Beauty-ում, սակայն Քորթնին, Քիմն ու Քլոեն խախտել են պայմանագրի դրույթները:

Քարդաշյաններն իրենց հերթին պատասխան հայց են ներկայացրել՝ պնդելով, որ հենց ընկերությունն է խախտել պայմանագրի կանոնները:

Հայտնի է, որ աստղերն ընկերությունից 200 մլն դոլար փոխհատուցում էին պահանջել՝ հայտարարելով, որ Hillair-ը խոստացել էր իրենց բրենդի աճի համար անհրաժեշտ ներդրումներ անել, սակայն պարզվել է, որ այն իրականում ֆինանսական ռեսուրսներ չունի: