Ուկրաինան իրավունք ունի կռվել նաև իր տարածքից դուրս. Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ

Մանրամասներ
ա

Ուկրաինան պարտավոր չէ պաշտպանությունում սահմանափակվել սեփական տարածքով, հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշթրայթը։

«Ուկրաինան պարտավոր չէ սահմանափակել իր պաշտպանական ջանքերը սեփական պետական ​​տարածքով: Սակայն, որպես կանոն, մենք դիրքորոշում չենք հայտնում նման միջադեպերի վերաբերյալ», – ասել է Հեբեշթրայթը` մեկնաբանելով Ռուսաստանի ռազմական օդանավակայաններին ուկրաինական անօդաչու թռչող սարքերի վերջին հարվածների մասին հաղորդագրությունները: