Ֆրանսիայում կարգելեն թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական խմբավորումը

Որոշումը Ֆրանսիայի նախարարների կաբինետին կփոխանցվի չորեքշաբթի օրը

Ֆրանսիայում կարգելեն թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական խմբավորումը այն բանից հետո, որբ անցյալ հանգստյան օրերին պղծվել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիրը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Ջերալդ Դարմանինը, հայտնում է AFP-ը:

Նրա խոսքով՝ «Գորշ գայլերին» արգելելու մասին որոշումը Ֆրանսիայի նախարարների կաբինետին կփոխանցվի չորեքշաբթի օրը:

Անցյալ հանգստյան օրերին Լիոնի արվարձանում Հայոց ցեղասպանության հուշահամալիրը պղծվել էր «Գորշ գայլեր» եւ «RTE» (հղում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին) գրություններով։