Կառավարությունը 500.000 դրամ կտրամադրի վիրավորում ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողներին

Մանրամասներ

Գործադիրը հաստատել է 2022 թ. սեպտեմբերի 13-ից Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը:

Սոցիալական աջակցություն նախատեսվում է տրամադրել առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն չունեցող զինծառայողներին: Ըստ այդմ, զինծառայողներին կդրամադրվի սոցիալական աջակցություն՝ 500 000 դրամի չափով: