Ռոնալդու․ Պորտուգալիայի կազմը փորձառու խաղացողների եւ ծագող աստղերի գերազանց համադրություն է

Մանրամասներ

1

Պորտուգալիայի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բարձր է գնահատել ազգային թիմի հնարավորությունները նոյեմբերի 20-ին Քաթարում մեկնարկելիք աշխարհի առաջնությունում։

«Այս աշխարհի առաջնությունում Պորտուգալիայի հավաքականի կազմը փորձառու խաղացողների եւ երիտասարդ ծագող աստղերի գերազանց համադրություն է։

Ես հույս ունեմ, որ կկարողանանք ամբողջ աշխարհին ցույց տալ, թե Պորտուգալիայի այս հավաքականն ինչքան հզոր կարող է լինել ամենաբարձր համաշխարհային մակարդակում»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է AP-ն։

Աշխարհի առաջնության խմբային փուլում Պորտուգալիայի հավաքականի մրցակիցները կլինեն Գանայի, Ուրուգվայի եւ Հարավային Կորեայի թիմերը։