Ստամբուլում պայթյուն է որոտացել

Մանրամասներ
ա

Ստամբուլի զբոսաշրջային ամենահայտնի թաղամասերից մեկը համարվող Իսթիքլալ պողոտայում հուժկու պայթյուն է որոտացել։ Այս մասին հաղորդում է թուրքական TRT հեռուստաընկերության կայքը։

Պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ։ Դեպի վայր են մեկնել շտապօգնության բազմաթիվ մեքենաներ։

Հաղորդվում է առնվազն 11 տուժածի մասին։