Ժամանակն է, որ մենք մի կանոն ունենք, որ որոշենք՝ տվյալ անձնավորությունը, որքան էլ որ կասի, որ Հայ Առաքելական եկեղեցու զավակ եմ, անունն էլ չեմ ուզում տալ այդ ոչ բարով զավակների, որոնք որ քանդում են մեր տունը, անկախ նրանից, որ ինքը կվակյի իր քրիստոնյա լինելը, դեռ պետք է ճշտել դու Նիկիական հավատամքը գիտես, դու գիտես, որ Հիսուսը երկրորդ անգամ պիտի գա: Այդ մասին ասաց Նիժնիյ Նովգոռոդի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևորական Տեր Սեբեոս քահանա Ղալաչյանը, ով հրաժարվել է մկրտվող երեխայի կնքահայր ընդունել ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանին, քանի որ վերջինս Վեհափառ Հայրապետին աշխարհիկ անունով է դիմել և սպառնացել պարանոցից բռնած դուրս շպրտել Վեհարանից:
«Եւ արդոք ես բարոյական իրավունք չունե՞մ այդ կնքահորն ասելու, որ քեզ որոշ ժամանակ է պետք դառնալու քրիստոնյա ոչ անունով, ոչ շուրթով, այլ գիտելիքով ու կեցվածքով, հետո նոր ստանձնելու պատիվ կնքահայրության, ստանձնելու պատիվ որևէ մեկ այլ անձի հոգու փրկության: Երեկ մեր եկեղեցում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ պատահաբար ես ճանաչեցի ՔՊ պատգամավորի դեմքը, իր արտահայտություններն ուղղված Ամենայն Հայոց Հայրապետիս, եկեղեցականներին, և երբ տեսնում եմ, որ այդ անձնավորությունը, ով Հայրապետիս անվանում է ավազանի անունով, ով ասում է, որ իրեն պետք է վահարանից դուրս շպրտեն, այդ անձնավորությունը եկել էր և ուզում էր կնքահայրության պատվին արժանանալ:
Ես արգելեցի իրեն դառնալու կնքահայր: Ես առաջարկեցի իրեն կնքել այդ բալիկին, արժանացնել Սուրբ Մյուռոնով օծման, կատարել քառասունքի կարգը, բայց մեկ պայմանով, եթե կնքահայրը կլինի գոնե հարգալից, պատկառանքով լցված մի անձնավորություն, ով ընդունում է Հայ Առաքելական եկեղեցու նվիրապետական կարգը, ով ընդունում է, որ ես իմ բազում մեղքերով հանդերձ, ունեմ այդ՝ առաքյալներից մինչև ինձ հասած իշխանությունը, արժանավորապես, թե անարժան, Տերը պիտի դատի, մկրտելու, կնքելու, հաղորդություն տալու, օրհնելու և այսպես շարունակ:
Անշուշտ, միջադեպ տեղի ունեցավ, հնչեցին անպարկեշտ խոսքեր, անշուշտ այդ պատգամավորը բազում անգամներ կրկնեց, որ իմ Հայրապետին, ու թող ների ինձ իմ Հայրապետը և բոլոր նրանք, ովքեր կլսեն դա, վեհափառի գավազանի անունը, նա ինձ խոստացավ, որ վեհափառին պարանոցից բռնած վեհարանից պիտի դուրս շպրտի: Եւ, հիմա, ինձ լսողները թող իրենք իրենց պատասխան տան, ես արդյոք ունե՞ի իրավունք թուլ տալու, որ նա դառնար կնքահայր»,- նշեց Տեր Սեբեոս քահանա Ղալաչյանը: