Print this page

ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևին

By Մայիսի 22, 2025 47

«Արևմտյան Ադրբեջանը» Ադրբեջանի արևմտյան շրջաններն են։ ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հայտարարությանը։

«Հայաստանի Հանրապետության տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. արևմտյան Ադրբեջանն Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջաններն են»,- ասել է Բադալյանը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Իլհամ Ալիևը նամակ էր հղել «Արևմտյան Ադրբեջան վերադարձը՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով միջազգային գիտաժողովի մասնակիցներին:

Նա հայտարարել էր, թե «արևմտյան ադրբեջանցիների» վերադառնալու ցանկությունը չի նշանակում տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանի նկատմամբ, հավելել, թե Հայաստանը պետք է հրաժարվի այդ ցանկությունը նման լույսի ներքո ներկայացնելու փորձերից։ Ալիևի խոսքով՝ հարցը չի հանվի Ադրբեջանի օրակարգից, քանի դեռ վերադարձը տեղի չի ունեցել։

Rate this item
(0 votes)

Latest from Live24