Վրաստանի գյուղնախարարը ՀՀ չի գա. հայկական բեռնատարների հարցը կքննարկվի փոխնախարարի հետ
Հունիսի 16, 2025

Վրաստանի գյուղնախարարը ՀՀ չի գա. հայկական բեռնատարների հարցը կքննարկվի փոխնախարարի հետ

Վրաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլին, որն այսօր պետք է Հայաստան գար սահմանին կանգնած բեռնատարների հարցը քննարկելու համար, չեղարկել է այցը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Գերատեսչության ղեկավար Գևորգ Պապոյանն ավելի վաղ հայտնել էր, որ Սոնգուշվիլիի այցի ընթացքում խնդիրը վերջնականապես կլուծվի։

«Վրաստանի գյուղատնտեսության փոխնախարարը անձամբ կապ է հաստատել նախարար Պապոյանի հետ։ Ներողություն են խնդրել ու հայտնել, որ նախարարն աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չի կարողանալու գալ, փոխնախարարն ինքը կգա»,– նշեցին գերատեսչությունից։

Հիշեցնենք` մայիսի 13-ին հայաստանյան կոնյակ արտադրողները բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ–ում Վրաստանի դեսպանատան դիմաց` դժգոհելով, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան բեռնատարների անցման համար։ Հայ տնտեսվարողները պնդում են, որ Վրաստանում լաբորատոր փորձաքննությոն են ենթարկում հայկական կոնյակը, իսկ բեռնատարները ստիպված են մի քանի շաբաթ կանգնել Վրաստանի սահմանային անցակետում։

Օրեր անց Վրաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարեց, թե հայկական կոնյակի առաքումները չեն ուշանում, և կատարվում են սովորական մաքսային ընթացակարգեր։ Այս հայտարարությունից դժգոհ տնտեսվարողները մայիսի 21-ին դարձյալ հավաքվեցին դեսպանատան մոտ` Վրաստանի իշխանություններից պահանջելով լուծել խնդիրը։
Մեկ օր անց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որը նախկինում խոստացել էր խնդրի լուծման նպատակով մեկնել Վրաստան, լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ Վրաստանի տարածքով հայկական կոնյակի տարանցման ձգձգումների խնդիրը դեռևս չի լուծվել, քննարկումներն էլ երկու կողմերի միջև շարունակվում են օնլայն ձևաչափով։

Հունիսի 5–ին հայտնի դարձավ, որ 52 մեքենա վրացական սահմանը հատելու ու Ռուսաստան մտնելու թույլտվություն է ստացել, բայց դեռ 72 բեռնատար շարունակում է մնալ Վրաստանում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իսրայելը հшրվածներ է հասցրել Իրանի պետական հեռուստատեսության շտաբին

Իսրայելի նպատակն Իրանում իշխանափոխությունը չէ. ՌԴ-ում Իսրայելի դեսպան

Պակիստանի զինված ուժերը բերվել են բարձր մարտական ​​պատրաստության․ ԱԳ Նախարար

Իսրայելի հարձակումների հետևանքով տուժել է առնվազն 1800 մարդ. Իրանի Առողջապահության նախարարություն

Անկարայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարների հանդիպումը

Միրզոյանը և ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել են փոխգործակցության հարցեր. ԱԳՆ

Հիվանդանոցների վրա հարձակումը միջազգային կանոնների կոպիտ խախտում է և ռազմական հանցագործություն. Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանը կշարունակի բանակցությունները ԱՄՆ-ի հետ միայն այն դեպքում, եթե Իսրայելի հարվածները դադարեցվեն. Փեզեշքիան

Իրանը կրկին երկարաձգել է երկրի օդային տարածքի փակումը

Անհապաղ լքեք այս քաղաքը․ ԻՀՊԿ-ի հրատապ նախազգուշացումը Թել Ավիվի բնակիչներին

«Իրանում մահապատժի է ենթարկվել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող Էսմայիլ Ֆեքրին». Արփինե Առուշանյան

Թուրքիան պատրաստ է միջնորդ դառնալ Իսրայել-Իրան hակամարտության կարգավորման հարցում. Էրդողանը՝ Փեզեշքիանին

ՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 6,060 դի, ստացել՝ 78-ը. Մեդինսկի

Իմփիչմենթի նախաձեռնողներից ոմանք չափերն անցել են. Իշխան Սաղաթելյան

Լիակատար աջակցություն ենք հայտնում իրանցի եղբայրներին և քույրերին. հավատացած ենք՝ Իրանը կարող է հաղթանակով դուրս գալ այս տագնապներից. Թեհրանի թեմի առաջնորդ