Print this page

Խարդախության նոր տեսակ ԱԲ–ի միջոցով. սոցցանցերում ձայնը նմանակելով գումար են խնդրում

By Հունիսի 05, 2025 59

Համացանցում շրջանառվում է խարդախության նոր տեսակ, երբ զեղծարարները, արհեստական բանականության միջոցով փոխելով մարդու ձայնը, գումար են խնդրում նրա ընկերներից։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Նշվում է, որ թիրախավորված են հատկապես «Տելեգրամ» և «Ֆեյսբուք» ցանցերը։
«Իմ նոր նախագծի համար շտապ գումար է հարկավոր»,– տարբեր մարդկանց անունից նրանց ընկերներին այսպիսի հաղորդագրություն է գնում։

Զեղծարարները կարող են ինչպես ձայնային հաղորդագրություններ ուղարկել, այնպես էլ կատարել տեսազանգեր` արհեստական բանականության միջոցով փոխված ոչ միայն ձայնով, այլև տեսքով։

«Հարգելի՛ քաղաքացիներ, երբ համացանցային տիրույթում նույնիսկ ձեզ շատ մտերիմ մարդն է նման հաղորդագրությունների միջոցով գումար խնդրում` անմիջապես ստուգեք, կապ հաստատեք հետը, համոզվեք, որ իսկապես նա է»,–հայտնում է ոստիկանությունը:

Իսկ եթե այդուհանդերձ կասկածելի զանգից հետո հավատացել ու գումար եք փոխանցել, անմիջապես զանգահարեք 1-02։

Rate this item
(0 votes)

Latest from Live24